Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի մեկնարկը տրվեց «Բրիտանիա» մարզադաշտում, ուր «Ստոկ Սիթին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Դաշտի տերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «կարմիր սատանաների» դարպասը։ Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Բոյան Կրկիչը, իսկ երկրորդ գոլը խփեց Մարկո Արնաուտովիչը։
Այս հանդիպումից հետո «Ստոկ Սիթին»՝ վաստակած 26 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
Գոլեր․ Կրկիչ՝ 19ր, Արնաուտովիչ՝ 26ր։