«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Շինջի Կագավան հնարավոր է դեկտեմբերի 9-ին մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Մանկունյացիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ ճապոնացին դաշտ կվերադառնա ժամանակից շուտ:
-Կագավան սկսել է մարզվել այսօր: Հնարավոր է` նա հայտնվի պահեստայինների նստարանին մանչեսթերյան դերբիի ժամանակ,-ասել է Սէր Ալեքսը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Չեմպիոնների Լիգայի 3-րդ տուրի շրջանակում կայացած «Բրագայի» հետ խաղում (3:2) Կագավան վնասեց ծունկը: Բժիշկների կարծիքով նա ավելի քան 4 շաբաթ դաշտ դուրս չէր գալու: