41-ամյա դարպասապահ Բրեդ Ֆրիդելը չի լքելու «Ուայթ Հարթ Լեյնը»: «Տոտտենհեմը» մտադիր չէ վաճառել իր խաղացողին «Բլեքբեռնին»:
Վերջին 5 խաղերում «շպորների» դարպասը պաշտպանել է Ուգո Լյորիսը: Ենթադրվում է, որ հենց նորեկին է վստահում Վիլաշ-Բոաշը: Միևնույն ժամանակ պորտուգալացի մասնագետը չի ցանկանում հրաժարվել Ֆրիդելից: Եվ չնայած «Բլեքբեռնը» հետաքրքվում է դարպասապահի ծառայություններով, Վիլաշ-Բոաշը մտադիր չէ վաճառել ամերիկացի վետերանին:
-Բրեդը հիանալի է խաղում: Ես զրուցել եմ նրա հետ, և նա շատ կարևոր խաղացող է մեզ համար: Մեր երկու դարպասապահներն էլ բարձր մակարդակի խաղ են ցուցադրում: Եվ սա թույլ է տալիս ինձ յուրաքանչյուր պահի փոխարինել մեկին մյուսով:
Ըստ ESPN-ի` «շպորների» գլխավոր մարզիչը ոչինչ չգիտի «Բլեքբեռնի» հետաքրքրության մասին:
-Մենք ուզում ենք պահել մեր լավագույն խաղացողներին,- ասել է Վիլաշ-Բոաշը: