«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ ցանկանում է խաղալ Խոսեպ Գվարդիոլայի թիմում, որը հաջորդ մրցաշրջանից կաշխատի Պրեմիեր Լիգայում։
Լուրերի համաձայն, 23-ամյա բրազիլիացին հարկերի պատճառով կարող է լքել «Բարսելոնան»։ Անցած տարի Նեյմարն անգամ հաստատեց, որ իրեն հետաքրքրում է «Մանչեսթեր Սիթին», որտեղ, ամենայն հավանականությամբ, կուղևորվի Գվարդիոլան։
Նեյմարը, ով «ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ զբաղեցրեց երրորդ տեղը, հայտնել է, որ միշտ ցանկացել է աշխատել Գվարդիոլայի հետ և հուսով է, որ կիրականանա իր երազանքը։
-Կա մի մարզիչ, ում հետ ես ցանկանում եմ աշխատել։ Դա Գվարդիոլան է։ Ես հիանում եմ նրանով և կցանկանամ խաղալ նրա թիմում։ Դժվար է հիմա պատասխանել, արդյոք կխաղամ այլ առաջնությունում, սակայն այս պահին ես ինձ լավ եմ զգում Բարսելոնայում,- ասել է Նեյմարը։ Goal