«Աստոն Վիլլան» հաջորդ շաբաթ արդեն պաշտոնական առաջարկ կանի Դերեկ Բոատենգին:
Վերջին ժամանակներում 29-ամյա գանացին խաղում է ուկրաինական առաջնությունում: Սակայն ֆուտբոլիստն արդեն հայտնել է «Դնեպրի» ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ: Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, երկու ակումբները կարող են հեշտությամբ համաձայնության գալ: Տրանսֆերի արժեքը 4 մլն եվրո է: