Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլն» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Դաշտի տերերը վստահ խաղ անցկացրին և հաղթեցին 2-0 հաշվով։ Հաշիվն ավելի խոշոր կարող էր լինել, սակայն «Յունայթեդից» բարձր մակարդակով հանդիպում անցկացրեց Դավիդ Դե Խեան։ «Կարմիրներից» գոլերի հեղինակ դարձան Դանիել Սթարիջը և Ռոբերտո Ֆիրմինոն։
Պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։
Գոլեր․ Սթարիջ՝ 20ր (11մ), Ֆիրմինո՝ 73ր։