Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։
Երկրորդ կազմով դաշտ դուրս եկած «Լիվերպուլը» խնդիր չունեցավ իր այսօրվա մրցակցի հետ և հաղթեց 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Ջո Ալենը և Ռոբերտո Ֆիրմինոն։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի սաները՝ վաստակած 58 միավորով կշարունակեն մնալ 8-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Ալեն՝ 35ր, Ֆիրմինո՝ 76ր։