«Մանչեսթեր Յունայթեդի» ապագա մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր նոր պաշտոնում տրանսֆերների համար կստանա 150 մլն ֆունտ։
Լուի վան Գալին հեռացնելու և Ժոզե Մոուրինյոյին նշանակելու մասին «կարմիր սատանաները» կարող են հայտնել առաջիկա երկու օրվա ընթացքում։ Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո Ժոզեն կսկսի թիմը վերակառուցելու աշխատանքը։
Ինչպես հայտնում է The Guardian֊ը, ակումբը պատրաստվում է իր մարզչին աջակցել տրանսֆերների համար մեծ գումար տրամադրելով։ Սպասվում է, որ «Յունայթեդի» կազմը լուրջ փոփոխություն կկրի ամռանը։
Մանչեսթերյան ակումբի հավանական նորեկներից է համարվում «Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոնսը, ում Մոուրինյոն փորձում էր գնել «Չելսիի» համար։ Պորտուգալացին հետաքրքրված է նաև Էզեկիել Գարայի, Ալեքս Սանդրոյի, Անդրե Գոմիշի, Ժուան Մարիուի, Ալվարո Մորատայի և Մաուրո Իկարդիի ծառայություններով։
Վերջապես, «սատանաներն» առաջարկ են արել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար, սակայն Ա Սերիայի չեմպիոնի կողմից ներկայացված 116 մլն ֆունտի պահանջը «Յունայթեդին» ստիպել է մարել իր հետաքրքրությունը ֆրանսիացի ֆուտբոլիստի հանդեպ։