Արսեն Վենգերը խորհուրդ է տվել Թեո Ուոլկոտին վերջնական որոշում կայացնել: 23-ամյա հարձակվողն արդեն հունվարին հնարավոր է վաճառվի, քանի որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ:
Ինչպես հայտնի է, Անգլիայի ազգային հավաքականի խաղացողին ձեռնտու չէ աշխատավարձը, որն առաջարկում է «Արսենալը»: Ուոլկոտը պետք է որոշի կա´մ զիջումների գնալ, կա´մ էլ հեռանալ ակումբից:
-Ես նորություն չունեմ: Հիասթափված եմ: Թեոն գիտի, թե ես ինչ եմ ուզում, և նա պետք է արդեն որոշի,- ասել է Վենգերը ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ: