Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում «Արսենալը» հաղթել է «Չելսիին»։
«Զինագործները» մեր հայրենակցի համար կվճարեն 20 մլն ֆունտ։ 27-ամյա Մխիթարյանին ցանկանում են Պրեմիեր Լիգայի երկու գրանդները, սակայն նրա համար «Էմիրեյթսը» ավելի նախընտրելի տարբերակ է։ Հենրիխի հանդեպ իր հետաքրքրությունները ակտիվացրեց նաև «Տոտտենհեմը», երբ իմացավ «Բորուսիայի» առաջարկած պայամանագիրը մերժելու մասին։
Գերմանական ակումբի հետ Մխիթարյանի պայմանագրի լրանալուն մնացել է մեկ տարի, և ինչպես հաղորդում է բրիտանական կայքը, «Բորուսիայի» առաջարկած պայմանագրի մերժելը կապված է եղել աշխատավարձի չափի հետ։ Մեր հավաքականի առաջատարը պահանջել է շաբաթական 85 հզր ֆունտ աշխատավարձ, որը սակայն չի բավարարել իր ներկայիս ակումբը։