Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր աղյուսակի նախավերջին հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»։
Խաղն անցավ լոնդոնյան ակումբի տարածքային և խաղային զգալի առավելությամբ, որում Մաուրիսիո Պոչետինոյի թիմը տարավ նվազագույն հաշվով հաղթանակ։ Հանդիպման միակ գոլը 59-րդ րոպեին խփեց Հարի Քեյնը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 11 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեյն՝ 59ր։