Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի ամենադրամատիկ և գոլառատ խաղը կայացավ «Լիբերթի» մարզադաշտում, ուր «Սուոնսին» հյուրընկալել էր «Կրիստալ Փելեսին»։
Թիմերը 9 գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը, իսկ խաղի ընթացքում հաշվի մեջ մեկ առջևում էին դաշտի տերերը, մեկ՝ հյուրերը։ Ի վերջո ավելի հաջողակ գտնվեցին «կարապները», ովքեր հաղթեցին 5-4 հաշվով։
Այս հանդիպումից հետո Ուելսը ներկայացնող ակումբը՝ վաստակած 9 միավորով լքեց վերջին հորիզոնականը։
Գոլեր․ Զախա՝ 19ր, Սիգուրդսոն՝ 36ր, Ֆեր՝ 66ր, 68ր, Քորք՝ 82ր (ինքն․), Բենտեկե՝ 84ր, Լյորենտե՝ 90+1ր, 90+4ր։