«Չելսին» ներկայացնելու է Եվրոպան Աշխարհի ակումբային առաջնությանը, և թիմը մեկնում է առաջնությանը լավ ներկայանալու հույսերով: Այս մասին հայտնել է ակումբի կիսապաշտպան Օսկարը World Soccer Digest-ին:
-Կձգտենք նվաճել տիտղոսը: «Չելսիի» համար յուրաքանչյուր տիտղոս կարևոր է: Եթե հաղթենք, դա մեզ կտա առավել մեծ վստահություն և ուժ մրցաշրջանի մնացած ժամանակի համար:
Օսկարը, լինելով բրազիլացի, խոսել է նաև իր երկրի` այս առաջնության նկատմամբ վերաբերմունքի մասին:
-Բրազիլիայում այս առաջնությունը հնարավորություն է տալիս խաղալու Եվրոպայի թոփ ակումբներից որևիցե մեկի հետ: Երկար տարիներ ֆուտբոլիստների համար սա շատ լավ հնարավորություն է եղել խաղալ մի ակումբի դեմ, որն ունի ֆուտբոլային լրիվ ուրիշ մշակույթ: Այս տարին էլ կարծում եմ բացառություն չի լինի: