Երեկ կեսգիշերին «Օլդ Թրաֆորդում» կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սևիլյա» պատասխան հանդիպումը։
Իսպանիայում թիմերի առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով։ Այս խաղում 1-2 հաշվով հաղթանակ տարան հյուրերը, ովքեր էլ կշարունակեն պայքարը հաջորդ փուլում։ «Սևիլյայից» դուբլի հեղինակ դաձրավ փոխարինման դուրս եկած Բեն Յեդերը, իսկ «Յունայթեդի» միակ գոլը խփեց Ռոմելու Լուկակուն»։
Գոլեր․ Յեդեր՝ 74ր, 78ր, Լուկակու՝ 84ր։