Լիգայի գավաթի քարրորդ եզրափակչում հանդիպեցին Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու թիմեր: «Աստոն Վիլլան» հյուրընկալվեց «Քերոու Ռոուդ» մարզադաշտում:
Առաջինը հաջողության հասան «Նորվիչի» ֆուտբոլիստները: Գոլի հեղինակ դարձավ Սթիվ Մորիսոնը՝ 1:0: Սակայն երկու րոպե հետո հաշիվը դարձյալ հավասար էր: «Վիլլացիներից» աչքի ընկավ Բրեթ Հոլմանը՝ 1:1: Երկրորդ խաղակեսի վերջնամասում Անդրես Վեյման իր դուբլի շնորհիվ «Աստոն Վիլլային» դուրս բերեց կիսաեզրափակիչ: Խաղի վերջին րոպեին էլ «վիլլացիների» չորրորդ գոլը խփեց Կրիստիան Բենտեկը:
Գոլեր. Սթիվ Մորիսոն՝ 19ր, Բրեթ Հոլման՝ 21ր, Անդրեաս Վեյման՝ 78ր, 83ր, Բենտեկ՝ 90+1ր