«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգգսը իր թիմակից Ուեյն Ռունիին համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Ռոբին Վան Պերսիի տեղափոխվելուց հետ Ռունին ավելի քիչ գոլեր է խփում: Մինչև դեկտեմբեր Ռունին մասնակցել էր ընթացիկ մրցաշրջանի ընդամենը երկու խաղի: Սակայն այս ամիս Ուեյնը կարողացավ չորս գնդակ խփել, այն ժամանակ, երբ հոլանդացի Վան Պերսին արդեն 11 գոլի հեղինակ է դարձել:
Այս մրցաշրջանում Ռունին ավելի շատ կատարում է գնդակ մատակարարողի պարտականությունները, քան հարձակվողի: Ռայանը կարծում է, որ Ռունիին գոհացնում է իր այդ դերը:
-Ուեյնը այն ֆուտբոլիստներից է, ովքեր սիրում են գոլ խփել, սակայն չի տխրում եթե ինչ-որ մեկը իրենից ավելի շատ է հաջողության հասնում: Նա ուրախ է ստեղծել գոլային պահեր խաղընկերների համար և խփել կարևոր գոլեր, ինչպես եղավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Ռունին շատ նման է Ռոնալդուին: Նա մասնակցում է թիմի բոլոր հարձակումներին: Կարող է անձամբ ինքը խփել կամ փոխանցել խաղընկերոջը,- ասել է ուելսցի ֆուտբոլիստը: