«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կոմպանին կտրականապես դեմ է, որպեսզի դարպասների ետևում նստող երկրապգուներին առանձնացնեն հատուկ ցանցերով: Անգլիայի Ֆուտբոլի ասոցացիան նման առաջարկ է արել այն բանից հետո, երբ երկրպագուներից մեկը մետաղադրամ էր նետել Ռիո Ֆերդինանդի վրա և վնասել աչքը:
-Երկրպագուները կենդանիներ չեն, որպեսզի նստեն վանդակների մեջ: Պետք է այնպես անել, որ այլևս նման բան չկրկնվի: Ու ոչ թե երկրպագուներին առանձնացնել:
Կոմպանին հույս ունի, որ Ֆուտբոլի ասոցացիան կկայացնի այնպիսի որոշում, որը չի հեռացնի մարդկանց ֆուտբոլից: