«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը Ծննդյան տոներից հետո որոշում կկայացնի` որտեղ շարունակել կարիերան: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը:
34-ամյա Ռիոյի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտին: «Յունայթեդն» առաջարկում է երկարաձգել այն, սակայն ընդամենը մեկ տարով: Սա չի գոհացնում Ֆերդինանդին:
Կա տեղեկություն, ըստ որի Ֆերդինանդը առաջարկներ ունի Միացյալ Նահանգներից և Արաբական Միացյալ Էմիրություններից: