«Սուոնսիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսը հուսով է, որ իր թիմին կհաջողվի կանգնեցնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսիին:
Պրեմիեր Լիգայի 17 տուրում Վան Պերսին կարողացել է 12 գոլ խփել: Արդեն չորս խաղ է հոլանդացին դաշտից առանց գոլի չի հեռանում: Սակայն «կարապների» ավագը հուսով է, որ ինքը և իր թիմակիցները կանեն ամեն ինչ, որպեսզի կանգնեցնեն «Յունայթեդի» ռմբարկուին:
-Այս պահին Վան Պերսին գտնվում է հիանալի վիճակում և շատ վստահ խաղեր է անցկացնում: Հետևաբար մենք պետք է փորձենք կանգնեցնել նրան:
Չեմ կասկածում, որ նա մի քանի գոլային պահեր կունենա, չէ որ նա հանդես է գալիս հիանալի ակումբում:
Վան Պերսին Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից է, եթե ոչ լավագույնը,- ասել է Ուիլյամսը:
«Սուոնսի Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին: Daily Express