Այս շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կրկին հանդիպեց Խոսեպ Գվարդիոլայի հետ Նյու-Յորքում:
«Բարսելոնայի» նախկին մարզիչը դեռևս չի որոշել իր աշխատանքի հաջորդ վայրը և հավանական տարբերակներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Այս հանդիպումը Նյու-Յորքում արդեն երրորդն է: Առայժմ հայտնի չէ, թե մրցաշրջանի ավարտից հետո շոտլանդացի մասնագետը կշարունակի աշխատել Մանչեսթերում թե ոչ:
The Sun-ի հաղորդմամբ, Պեպը հետաքրքրված է «Յունայթեդում» աշխատելու տարբերակով, չնայած, որ նրան իրենց ակումբի ղեկին են ուզում տեսնել «Չելսին» և «Բավարիան»: