«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեո Բեքհեմը, սկսել է մարզվել «Բրենթֆորդի» երկրորդ թիմում։
20-ամյա Ռոմեոն դեռևս պայմանագիր ունի MLS-ի «Ինտեր Մայամիի» հետ, որի համասեփականատերը հայրն է:
Սակայն այժմ Հյուսիսային Ամերիկայում ֆուտբոլային սեզոնն ավարտվել է, և Բեքհեմը վերադարձել է հայրենիք՝ ընդունելով «Բրենթֆորդի» առաջարկը։
Երկրորդ թիմի «մեղուները» գործում են արտասովոր մոդելով՝ չմասնակցելով ոչ մի պաշտոնական մրցաշարի։ Սա նրան ավելի շատ ճկունություն է տալիս մարզումների և հանդիպումների առումով:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 23-ամյա Բրուքլինը և 17-ամյա Կրուզը՝ Ռոմեոյի հարազատ եղբայրները, նույնպես փորձել են իրենց ուժերը ֆուտբոլում, բայց հետո որոշել են, որ հոր մասնագիտությունն իրենց համար չէ։