VAR համակարգը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում վեց սխալ միջամտություն է կատարել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մրցաշրջանում ստեղծվել է հատուկ հինգ հոգուց բաղկացած անկախ հանձնաժողով, որը շաբաթական կտրվածքով վերանայում է Պրեմիեր լիգայի խաղերի վիճահարույց դրվագները:
Այս խումբը վերանայել է հարյուրավոր միջադեպեր՝ ընդգծելով 48 իրավիճակ, որտեղ պահանջվում էր VAR-ի միջամտություն: Իսկ 42 դեպքում մրցավարի վերջնական որոշումները ճիշտ են ստացվել։
Սակայն ևս վեց դեպքում, VAR-ի միջամտության պատճառով, մրցավարները փոխել են իրենց սկզբնական ճիշտ որոշումները՝ դարձնելով սխալ:
Կոնկրետ միջադեպերի անուններ չեն նշվում, սակայն մրցավարական կորպուսի նոր ղեկավար Հովարդ Վեբը բոլոր ջանքերը գործադրում է մրցավարների և VAR-ի չափանիշները բարձրացնելու համար։