• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՊԼ-ն ունի նոր առաջատար

«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին» և իր մրցակցին դուրս մղեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքից:

Բեն Ուայթը և վնասվածք ստացած Թոմաս Պարտին բացակայում են «զինագործների» մեկնարկային կազմից: Նրանց փոխարեն խաղացին Տակեհիրո Տոմիյասուն և Ժորժինյոն։

Էրլինգ Հոլանդը ապաքինվել է վնասվածքից, որը նա ստացել էր «Ասթոն Վիլայի» դեմ խաղում և պահպանել տեղը «Սիթիի» մեկնարկային կազմում, սակայն Նաթան Ակեն փոխարինեց Էմերիկ Լապորտին։

Թիմերը շատ զգույշ սկսեցին հանդիպումը, իսկ «Սիթին» նույնիսկ երկչոտ տեսք ուներ։ Պահերը պարզապես բացակայում էին, բացառությամբ Հոլանդի՝ դարպասի երկայնքով կատարած փոխանցում-հարվածի:

Առաջին իսկապես վտանգավոր պահը եղավ 22-րդ րոպեին, երբ Էդի Նկետիան Ալեքսանդր Զինչենկոյի փոխանցումից հետո դարպասապահի եզրից գլխով հարվածեց, բայց շեղ:

Երկու րոպե անց հյուրերը պատասխանեցին իրենց պահով և բացեցին հաշիվը։ Տոմիյասուն եզրից անհաջող փոխանցում կատարեց դեպի Աարոն Ռեմսդեյլը, ինչի արդյունքում Քևին Դե Բրույնեն խլեց այն և գնդակը նետելով դարպասապահի վրայով գրավեց դարպասը՝ 0:1։

39-րդ րոպեին Նկետիայի սուր անկյան տակ հարվածից հետո Ակեն կանգնեցրեց գնդակը դարպասային գծում, սակայն այն բանից հետո, երբ Էդին արդեն հարվածել էր, նրա նկատմամբ կանոնները խաղտեց «Սիթիի» դարպասապահ Էդերսոնը։ Արդյունքում նշանակվեց 11 մետրանոց, որը հիանալի իրացրեց Բուկայո Սական՝ 1:1։

«Քաղաքայինները» կարող էին ընդմիջման գնալ՝ հաշվի մեջ առաջ անցնելով, սակայն Իլկայ Գյունդոգանի հարվածը մոտ տարածությունից ետ մղեց Ռեմսդեյլը, և Ռուբեն Դիասը գլխի հարվածով գտավ հորիզոնական դարպասաձողը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից անմիջապես հետո Գաբրիել Մագալհաեսը շպրտեց Հոլանդին սեփական տուգանային հրապարակի եզրին, սակայն 11 մետրանոցը չնշանակվեց. Էրլինգը գտնվում էր աննշան խաղից դուրս վիճակում:

66-րդ րոպեին «Արսենալը» երկար դադարից հետո առաջին անգամ մոտեցավ մրցակցի դարպասին, սակայն Նկետիան քիչ ժամանակ ունեցավ՝ եզրափակելու Տոմիյասուի փոխանցումը:

“Այնուամենայնիվ, հյուրերը երկրորդ խաղակեսում ավելի լավ տեսք ունեին, և նրանց խաղային առավելությունը մարմնավորվեց 72-րդ րոպեին խփած գոլով։ Հոլանդը գնդակը կենտրոն փոխանցեց Գյունդողանին, նա ձախ՝ Գրիլիշին, իսկ Ջեկը չվրիպեց՝ 1:2։

«Զինագործները» պարզապես ուժասպառ տեսք ունեին, և 82-րդ րոպեին ամեն ինչ լիովին պարզ դարձավ: Դե Բրույնեն առջևի գծից հետ փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ Հոլանդը կասեցրեց գնդակը և երկրորդ հպումով գրավեց դարպասը՝ 1:3։

«Սիթին» կարևոր և արժանի հաղթանակ տոնեց՝ հետևելով «Արսենալի» պաշտպանական սխալներին: «Զինագործների» բախտը բերեց վաստակած 11 մետրանոցով, բայց նրանք չկարողացան ինքնուրույն ոչինչ ստեղծել։

«Արսենալ» 1 – 3 «Մանչեսթեր Սիթի»

Հետաքրքիր փաստեր