«Մանչեսթեր Սիթին» 1.7 մլն ֆունտ կստանա, եթե Դանիել Սթարիջը «Չելսիից» տեղափոխվի «Լիվերպուլ»:
Սթարիջը` «Սիթիի» նախկին սանը, բարեհաջող բուժզննում է անցել «Լիվերպուլում»: Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, «Չելսին» պարտադիր պետք է վճարի «քաղաքայիններին» Սթարիջի տրանսֆերային արժեքի 15%-ը: