«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը մեղավոր չէ իր անկման մեջ:
Հոլանդը շարունակում է մնալ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ 26 գոլով:
Այնուամենայնիվ, Էրլինգի մոտ որոշակի անկում է նկատվում։ 22 ամյա նորվեգացին բոլոր մրցաշարերում վերջին վեց խաղերում խփել է ընդամենը մեկ գոլ: Ըստ Գվարդիոլայի՝ դա պայմանավորված է թիմի մնացած կազմով։
«Դա մեր մեղքն է, ոչ թե Էրլինգի: Ես տպավորված եմ Էրլինգով: Նա տպավորիչ է եղել ողջ սեզոնին»:
«Ինձ չափումներ պետք չեն, որպեսզի իմանամ, թե նա ինչպես է խաղացել: Երբ խաղն ավարտվում է, մեկ վայրկյան անց ես գիտեմ՝ նա խաղին մասնակցե՞լ է, թե՞ ոչ, ով պետք է ավելի շատ ներգրավվեր խաղի մեջ, թե ոչ»:
«Ինձ վիճակագրություն պետք չէ, ես արդեն հաստատ գիտեմ: Իհարկե, դա կախված է մեզանից, ոչ թե նրանից: Նա լավ է շարժվում: Միայն նայեք նրան»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: