«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև վեց շաբաթ:
Սիլվան վնասել է ծունկը անցյալ կիրակի «Չելսիի»՝ «Տոտտենհեմից» կրած պարտության ժամանակ (2:0):
Սկզբում հաղորդվում էր, որ Տիագոն բաց կթողնի առնվազն մեկ շաբաթ, սակայն Evening Standard-ը պնդում է, որ 38 ամյա բրազիլացու բացակայությունը կարող է տևել մինչև ապրիլ։
Սիլվայի մոտ դեռ վերջնական ախտորոշում չկա, սակայն Տիագոյի մոտ կասկածում են ծնկի միջին կապանների վնասվածքը:
Հավելում ենք, որ միջազգային դադարը, որը կլինի հաջորդ ամիս, կարող է հարթել Սիլվայի կորուստը։