«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է այս ամառ կատարել երկու խոշոր ձեռքբերում:
Անցած շաբաթ «Յունայթեդը» նվաճեց իր առաջին գավաթը վերջին վեց տարիների ընթացքում՝ նվաճելով Լիգայի գավաթը և շարունակում է մրցել Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթում և Եվրոպա լիգայում:
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը լուրջ մտադրություններ ունի ավելի ուժեղացնելու իր կազմը՝ անկախ ակումբի վաճառքի իրավիճակից։
Տեն Հագը պատրաստվում է վերադառնալ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի հետևից, ում նա չկարողացավ ձեռք բերել անցյալ ամառ: Էրիկը կարծում է, որ իր ակումբը հնարավորություն ունի՝ հաշվի առնելով Նոու Կամպում ծանր ֆինանսական իրավիճակը:
«Յունայթեդը» դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին որպես Դե Յոնգի այլընտրանք, սակայն 19 ամյա անգլիացին հետաքրքրում է մի շարք այլ բարձրակարգ ակումբներ, այդ թվում՝ «Ռեալին» և «Բարսելոնային»:
Բացի դաշտի կենտրոնից, Տեն Հագը պատրաստվում է ամրապնդել նաև հարձակման գիծը։ Այստեղ նրա հետաքրքրությունների թվում են Վիկտոր Օսիմենը «Նապոլիից», Հարի Քեյնը «Տոտտենհեմից» և Գոնսալու Ռամուշը «Բենֆիկայից»:
«Յունայթեդը» կարող է նաև կենտրոնական պաշտպանի համար մտնել տրանսֆերային շուկա, եթե ակումբից հեռանա թիմի ավագ Հարի Մագուայռը, ով կորցրել է իր տեղը հիմնական կազմում։