«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մարկուս Ռաշֆորդը և մարզիչ Էրիկ Տեն Հագը ճանաչվել են փետրվար ամսվա Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող և լավագույն մարզիչ:
Ռաշֆորդը երկրորդ ամիսն անընդմեջ և երրորդ անգամ այս մրցաշրջանում ճանաչվում է ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ հավասարվելով «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ռեկորդին (2017/18):
Փետրվարին Մարկուսը երբեք խաղադաշտից չհեռացավ առանց գոլի՝ գոլ խփելով «Կրիստալ Փելեսին», «Լիդսի» դեմ երկու հանդիպումներում և նաև դուբլի հեղինակ դառնալով «Լեսթերի» դեմ խաղում։
Ռաշֆորդն իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ է ճանաչվում Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացող՝ երեքով ետ մնալով Սերխիո Ագուերոյի և Հարի Քեյնի համատեղ ռեկորդից։
Ռաշֆորդից բացի փետրվար ամսվա լավագույն խաղացողի հավակնորդներ էին՝ Կելեչի Իհեանաչոն, Բերնդ Լենոն, Էմերսոն Ռոյալը, Մանոր Սոլոմոնը և Օլի Վաթկինսը:
Իսկ ամսվա լավագույն մարզչի կոչումը այս մրցաշրջանում երկրորդ անգամ՝ սեպտեմբերից հետո, բաժին հասավ Տեն Հագին, ով առանց պարտության անցկացրեց փետրվարը՝ 12 հնարավորից վաստակելով 10 միավոր։
Փետրվարին «Յունայթեդը» հաղթեց «Կրիստալ Փելեսին» (2-1), «Լիդսին» (0-2), «Լեսթերին» (3-0), «Լիդսին» (2։2)։
Այս ամիս Տեն Հագի մրցակիցներն էին՝ «Տոտտենհեմի» մարզիչ Անտոնիո Կոնտեն և «Ֆուլհեմի» մարզիչ Մարկո Սիլվան: