«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ակումբում իր կարիերան կգնահատվի Չեմպիոնների լիգայի գավաթներով:
Գվարդիոլայի նշանակումից ի վեր՝ 2016 թվականին, «Սիթին» նվաճել է ինը մեծ գավաթ, բայց բոլոր ինը եղել են ներքին առաջնությունների գավաթներ:
Չեմպիոնների լիգան, որը Գվարդիոլան երկու անգամ հաղթել է «Բարսելոնայի» հետ, ոչ մի կերպ չի ավելանում «քաղաքայինների» նվաճումների թվին, թեև 2021 թվականին նրանք խաղացին եվրոպական էլիտար մրցաշարի եզրափակիչում։
Գվարդիոլան խոստովանում է, որ Չեմպիոնների լիգայի գործոնը կորոշի իր ժամանակաշրջանը «Սիթիում» մարդկանց աչքում, թեև Խոսեպն ինքը համաձայն չէ:
«Դա չի նշանակում, որ ես համաձայն եմ դրա հետ, բայց իմ աշխատանքը կգնահատվի դրանով (Չեմպիոնների լիգա)»:
«Չեմպիոնների լիգայի իմ առաջին խաղից առաջ («Սիթիի» ղեկին) մարդիկ ասում էին, որ ես այստեղ եմ այն հաղթելու համար»:
Ես ասացի՝ «Ի՞նչ, չգիտեմ ինչո՞ւ, բայց ես համակերպվել եմ դրա հետ: Ես չեմ կարող դա փոխել այլ ձեռքբերումներով», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։