«Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնին հրավիրվել է Անգլիայի հավաքական՝ մասնակցելու Եվրո-2024-ի ընտրական փուլի Իտալիայի և Ուկրաինայի դեմ խաղերին:
27 ամյա Թոնին Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի երրորդ լավագույն ռմբարկուն է՝ 16 գոլով։ Հետ մնալով ազգային թիմի ավագ Հարի Քեյնից 4 գոլով և Էրլինգ Հոլանդից 12 գոլով:
Իվանը շարունակում է հիանալի ֆուտբոլ խաղալ՝ չնայած խաղադրույքների արգելքը խախտելու համար ամիսներ տևած արգելքի սպառնալիքին՝ նա պարգևատրվել է հավաքական հրավերով:
Բայց Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը, Քոնոր Քոուդին, Բեն Ուայթը, Կալում Ուիլսոնը և Ռահիմ Ստերլինգը, ովքեր բրիտանացիների հայտում էին 2022 թվականի աշխարհի առաջնության համար, այս անգամ չեն հրավիրվել:
Հավաքական են վերադարձել «Չելսիի» պաշտպաններ Ռիս Ջեյմսը և Բեն Չիլուելը, ովքեր վնասվածքների պատճառով բաց թողեցին ԱԱ-2022-ը, ինչպես նաև «Կրիստալ Փելեսից» նրանց գործընկեր Մարկ Գեհին։
Հավելենք, որ Գարեթ Սաութգեյթի թիմը մարտի 23-ին արտագնա խաղում կհանդիպի Իտալիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց տանը կհյուրընկալվի Ուկրաինային։
Ֆուտբոլիստները, ովքեր հրավիրվել են Անգլիայի հավաքական Իտալիայի և Ուկրաինայի դեմ խաղերի համար՝
Դարպասապահներ՝ Ջորդան Փիքֆորդ («Էվերթոն»), Նիկ Պոուպ («Նյուքասլ»), Աարոն Ռեմսդեյլ («Արսենալ»):
Պաշտպաններ՝ Բեն Չիլվել, Ռիս Ջեյմս («Չելսի»), Էրիկ Դայեր («Տոտտենհեմ»), Մարկ Գեհի («Կրիստալ Փելես»), Հարի Մագուայռ, Լյուկ Շոու («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոնս, Քայլ Ուոլկեր («Մանչեսթեր Սիթի»), Կիրան Թրիպեր («Նյուքասլ»):
Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ»), Կոնոր Գալագեր, Մեյսոն Մաունտ («Չելսի»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ջեյմս Մեդիսոն («Լեսթեր»), Կալվին Ֆիլիպս («Մանչեսթեր Սիթի»), Դեքլան Ռայս («Վեստ Հեմ»)։
Հարձակվողներ՝ Ֆիլ Ֆոդեն, Ջեկ Գրիլիշ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Տոտտենհեմ»), Մարկուս Ռաշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Իվան Թոնի («Բրենտֆորդ»)։