«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է 300 միլիոն ֆունտ ստերլինգ ներդնել Էթիհադ մարզադաշտը և հարակից տարածքը վերանորոգելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը բացառիկ հոդվածում, Հյուսիսային տրիբունան կվերանորոգվի։ Դրա շնորհիվ «Սիթին» կավելացնի 7700 նստատեղ, իսկ ասպարեզի ընդհանուր տարողությունը կավելանա մինչև 61 հազար հանդիսական:
Վերակառուցման նախագիծը ներառում է նաև նոր հյուրանոցի, երկրպագուների համար փակ հանրային տարածքի, ակումբային խանութի և թանգարանի կառուցում:
«Սիթին» անցյալ շաբաթ ավարտեց հաստատման գործընթացը իր երկրպագուների և տեղացիների հետ: Պրեմիեր լիգայի չեմպիոններն այժմ պետք է դիմեն շինթույլտվության համար:
«Քաղաքացիները» հույս ունեն շինարարությունը սկսել նոյեմբերին՝ 2025/26 սեզոնի մեկնարկին ժամանակին բացելու վերանորոգված Հյուսիսային տրիբունան: Մնացած աշխատանքների համար կպահանջվեն ևս մեկ տարի։