«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին՝ Մադրիդի «Ռեալ» մեկնելուց առաջ։
Չորեքշաբթի երեկոյան «Չելսին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ Սիլվան լավ հնարավորություն ունի խաղալու Մադրիդում։
Ծնկի վնասվածքի պատճառով Տիագոն բացակայում է փետրվարին կայացած «Տոտտենհեմի» դերբիից հետո։ Այժմ, սակայն, 38 ամյա բրազիլացին լիովին ապաքինվել է և երկուշաբթի օրը մարզվել թիմակիցների հետ:
Երկուշաբթի օրը «Չելսիի» մարզմանը մասնակցել է նաև կիսապաշտպան Մեյսոն Մաունտը՝ ազդրի վնասվածքի պատճառով բաց թողնելով «գայլերի» դեմ արտագնա հանդիպումը, հայտնում է Daily Mirror-ը:
Իսկ ահա պաշտպան Սեզար Ասպիլիկուետան, ով ապաքինվում է գլխի վնասվածքից, դեռ չի կարող օգնել իր թիմին:
Բացի այդ, Չեմպիոնների լիգան, թվում է, միակ իրատեսական հնարավորությունն է «Չելսիի» համար հաջորդ մրցաշրջանում ներխուժելու եվրոպական էլիտար մրցաշար, քանի որ «կապույտները» այլևս չեն կարողանա դա անել Պրեմիեր լիգայի միջոցով: