Գլեյզերների ընտանիքը կատարել է իր ընտրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ սեփականատիրոջ հարցում։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Raine Group ներդրումային բանկը, որը ներկայացնում է Գլեյզերների շահերը, ավարտել է «Յունայթեդի» համար առաջարկների հավաքագրումը։
Հետո մամուլը տեղեկություններ հայտնվեցին, որ սէր Ջիմ Ռեթքլիֆն իր առաջարկի մեջ ավելի շատ է գնահատում «Յունայթեդը», քան Շեյխ Ջասիմը, թեև նա ցանկանում էր գնել ակումբի միայն մի մասը։
Այնուամենայնիվ, որպես նախընտրելի գնորդ է ընտրվել ոչ թե Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը, այլ քաթարցի ներդրողը, հայտնում է Daily Express-ը իր բացառիկ հոդվածում:
Հարկ է նշել, որ Շեյխ Ջասիմի առաջարկը չի համապատասխանում «Յունայթեդի» համար Գլեյզերների պահանջած 6 միլիարդ ֆունտ ստերլինգին, սակայն դա էլ է բավարար ռեկորդային արժեքի գործարք կնքելու համար:
Հավելենք, որ Նյու Յորքի ֆոնդային բորսայում «Յունայթեդի» բաժնետոմսերն այսօր արդեն աճել են 9 տոկոսով։