Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» պատասխան գոլը պետք է չեղարկվեր։
Առաջին խաղակեսում Վինիսիուսի խփած գոլի շնորհիվ «Ռեալը» հաղթողի կարգավիճակով գնաց ընդմիջման։ Սակայն երկրորդ խաղակեսի միջնամասում «Սիթին» Դե Բրույնեի ջանքերով կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 1:1:
Այնուամենայնիվ, Անչելոտին համոզված է, որ «քաղաքացիների» գոլային կոմբինացիայի ժամանակ Բերնարդու Սիլվան դաշտից դուրս էր թողել գնդակը, իսկ Կառլոն չի հասկանում VAR համակարգի անգործության պատճառը այս իրավիճակում։
«Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից: Դրա մասին ասում են տեխնոլոգիաները: Ես չեմ հասկանում, թե ինչու VAR-ը չստուգեց այդ դրվագը: Այս երեկո մրցավարն շատ վիճահարույց դրվագների վրա ուշադրություն չդարձրեց»:
«Լավ հանդիպում էր, հետաքրքիր հանդիպում էր: Առաջին խաղակեսում մեզ համար շատ դժվար էր, իսկ երկրորդում մենք էինք ավելի լավը: Առաջին խաղակեսում նրանք տիրում էին գնդակին, բայց մենք լավ էինք համագործակցում պաշտպանությունում, և երբ մենք սկսեցին տիրել գնդակին, շատ խնդիրներ ստեղծեցինք նրանց համար»։
«Դուք պետք է հանգիստ լինեք, մնաք ձեր պաշտպանական դիրքում, խելագար պրեսինգի մեջ չընկնեք, խորը դիրքում դիմավորեք մրցակցին, և երբ հնարավորություն ստացանք, խփեցինք առաջին գոլը։ Վինիսիուսը հիանալի խաղաց, ամբողջ թիմը լավ խաղաց»։
«Ես գոհ եմ և լավ կանխազգացում ունեմ չորեքշաբթի օրվա խաղի վերաբերյալ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։