«Բրայթոնը» պաշտոնապես հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մահմուդ Դաուդին ձեռք բերելու մասին։
Դաուդը համաձայնության է եկել «Բրայթոնի» հետ մինչև 2027 թվականը և կմիանա Ռոբերտո դե Զերբիի թիմին, երբ նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվի հունիսի վերջին։
Այսպիսով, 27 ամյա գերմանացին դառնում է «Բրայթոնի» երրորդ նորեկն այս տրանսֆերային պատուհանում այն բանից հետո, երբ Ժոաո Պեդրոին թիմի համար ռեկորդային 30 միլիոն ֆունտով «Ուոթֆորդից» գնեց և «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակով Ջեյմս Միլներին հրավիրեց։
Դաուդը Դորտմունդում է 2017 թվականից՝ անցկացնելով 141 հանդիպում։ Ճիշտ է, նախորդ ամառ Մահմուդն ուսի վիրահատության էր ենթարկվել, և այս մրցաշրջանում նա ընդամենը 10 հանդիպում է անցկացրել։
Փորձառու Դաուդը կօգնի «Բրայթոնին» Եվրոպա լիգայում, ինչպես նաև կփակի Ալեքսիս Մաքալիստերի դիրքը, ով միացավ«Լիվերպուլին»:
«Վստահ եմ, որ նա մեզ համար լավ տնտրություն կհանդիսանա: Ես ուրախ եմ, որ Մահմուդն իմ թիմում է: Ես ցանկանում էի նրան, երբ «Սասուոլոյում» էի»,- ասել է Դե Զերբին: