«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին տեղափոխվեց «Ալ-Ահլի»։
Evening Standard-ն ակնկալում է, որ Մենդին հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի Սաուդյան Արաբիայում, իսկ «Ալ-Ահլին» «Չելսիին» կվճարի մոտ 16 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում:
Մենդին պաշտպանում է «Չելսիի» գույները 2020 թվականին «Ռենից» 22 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո՝ առանցքային դեր խաղալով 2021 թվականին Չեմպիոնների լիգայում «ազնվականների» չեմպիոնության նվաճման գործում:
Ավարտված մրցաշրջանում 31 ամյա սենեգալցին դադարել էր լինել «Չելսիի» հիմնական դարպասապահը, բացի այդ, նա չկարողացավ լոնդոնյան ակումբի հետ պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ, որը և կանխորոշեց նրա ճակատագիրը։