«Չելսիի» կիսապաշտպան Յոսի Բենայունի վարձակալությունը «Վեստ Հեմ Յունայթեդում» ավարտվեց: Իսրայելի հավաքականի ավագը վերադարձել է «Սթեմֆորդ Բրիջ»:
32-ամյա ֆուտբոլիստը, ում «կապույտները» 2010թ-ին 5 մլն ֆունտով գնեցին «Լիվերպուլից», անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես եկավ «Արսենալում»:
Այս մրցաշրջանում Բենայունը չկարողացավ հանդես գալ վնասվածքի պատճառով: Ինչ տեղ կունենա Յոսին «Չելսիում» և արդյոք նրան տեղ կհատկացնի Բենիտեսը, դեռևս հայտնի չէ: