«Ստոկ Սիթիի» ավագ Ռայան Շոուքրոսը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: 25-ամյա անգլիացին նոր պայմանագրով ևս 5 տարի կմնա «Ստոկ Սիթիում»:
Ռայանը 2007-ի ամռանը «Յունայթեդից» տեղափոխվեց «Ստոկ Սիթի»: Նախ վարձակալությամբ, իսկ հունվարին արդեն մշտական պայմանագրով: Այդ պահից Շոուքրոսը հասցրել է մասնակցել ավելի քան 200 խաղի և դարձել Պրեմիեր Լիգայի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը:
Վերջին ամիսներին լուրեր կային, որ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել գրանտ ակումբներից մեկը, օրինակ՝ «Մանչեսթեր Սիթի», սակայն Ռայանը հավատարիմ մնաց իր ակումբին:
-Սա ֆանտաստիկ նորություն էր մեզ համար: Մենք շատ գոհ ենք Ռայանից,- ասել է «Ստոկի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը: