«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է պաշտպան Ալեքս Տելլեսին արաբական «Ալ Նասրին» վաճառելու մասին։
Տելլեսը «Յունայթեդում է» 2020 թվականի հոկտեմբերին «Պորտուից» 13,6 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: Անցյալ մրցաշրջանում Ալեքսը վարձավճարով գուրծուղղվեց «Սևիլիա», որտեղ նա դարձավ Եվրոպա լիգայի չեմպիոն:
Ընդհանուր առմամբ, 30 ամյա բրազիլացին «Յունայթեդի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ չկարողանալով դառնալ «կարմիր սատանաների» հիմնական կազմի խաղացող:
«Ալ Նասրում» Տելլեսը կվերամիավորվի «Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով արաբական ակումբում է հանդես գալիս հունվարից:
Ըստ խոսակցությունների, «Յունայթեդը» 4 միլիոն ֆունտ է ստացել Տելլեսի համար: «Ալ-Նասրում» Ալեքսի աշխատավարձը կկազմի տարեկան 7 միլիոն ֆունտ ստերլինգ։