«Վեստ Հեմը» համաձայնել է հարձակվող Ջանլուկա Սկամակային 21,5 միլիոն ֆունտով վաճառել «Ատալանտային»:
Ռասմուս Հոյլունդը 72 միլիոն ֆունտ ստերլինգով հեռացավ «Ատալանտաից» «Մանչեսթեր Յունայթեդ», և իտալական ակումբն արդեն մեկ այլ հարձակվող է գտել ի դեմս Սկամակկայի:
Ըստ talkSPORT-ի՝ Սկամական այսօր տուն է մեկնել՝ բուժզննում անցնելու և «Ատալանտայի» հետ անձնական պայմանագրի վերջնական մանրամասները քննարկելու համար:
Այսպիսով, Սկամական կհեռանա «Վեստ Հեմից» ընդամենը մեկ մրցաշրջան անցկացնելով Անգլիայում։ Մեկ տարի առաջ Ջանլուկան «մրճահարներին» միացավ «Սասուոլոյից» 35,5 միլիոն ֆունտով, բայց այդ ժամանակվանից բոլոր մրցաշարերում հասցրել է մասնակցե 27 խաղի, որոնցում կարողացել է աչքի ընկնել ընդամենը 8 անգամ:
Բացի 21,5 միլիոն ֆունտ ստերլինգ երաշխավորված գումարից, 24 ամյա իտալացու գործարքը կներառի 4,3 միլիոն ֆունտ ստերլինգ՝ հասանելի բոնուսներ և խաղացողի հետագա վերավաճառքի 10 տոկոսը «Ատալանտայի» կողմից: