«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը բացառել է հարձակվող Միչուի վաճառքը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին մասնագետը հայտնել է The Guardian պարբերականին:
Միչուն 23 խաղում խփել է 14 գնդակ և այսպիսով գրավել գրանդ ակումբների ուշադրությունը: Իսպանացու ծառայություններով հետաքրքրված են ոչ միայն անգլիական ակումբները, այլև հարուստ «Անժին» և «Զենիթը»: Սակայն Լաուդրուպը չի ցանկանում կորցնել իր լավագույն ռմբարկուին: «Սուոնսին» ամեն կերպ կպահի իր 26-ամյա հարձակվողին:
-Ոչ մի դեպքում նա չի հեռանա ակումբից: Սա ընդհանրապես քննարկման ենթակա չէ: Նախ նրան փոխարինող չկա,և երկրորդ Միչուն երջանիկ է այստեղ և չի ցանկանում լքել ակումբը:
«Նյուքասլը կորցրեց իր լավագույն ռմբարկուին` Դեմբա Բային: Ակնհայտ է, որ նրանց համար սա մեծ հարված է և նրանք դժվար թե գտնեն մեկին, ով Բայի չափ գոլ կխփի,- ասել է Լաուդրուպը:
Ավելացնենք, որ այսօր Անգլիայի գավաթի շրջանակներում «Սուոնսին» կընդունի «Արսենալին», իսկ արդեն չորեքշաբթի օրը թիմը կմեկնի Լոնդոն` «Չելսիի» դեմ խաղալու: