«Չելսին» հայտարարել է «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Լավիան 7 տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ: Ռոմեոն գնահատվում է 58 միլիոն ֆունտ ստեrլինգ, այդ թվում՝ 5 միլիոն ֆունտ բոնուսներ:
Լավիան ընդամենը մեկ մրցաշրջան է անցկացրել «Սաութհեմպտոնում»՝ անցած ամառ 10,5 միլիոն ֆունտով տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթի Սեյնթսից»:
«Սեյնթ Մերիսում» անցկացրած իր միակ մրցաշրջանում Լավիան 34 հանդիպում է անցկացրել:
«Լիվերպուլը» նույնպես ցանկանում էր ձեռք բերել Լավիային, սակայն, ինչպես Մոյսես Կայսեդոն, 19 ամյա բելգիացին մերժեց «կարմիրներին» և նախընտրեց գնալ «Չելսի»:
«Սիթիի» կազմում Լավիան անցկացրել է ընդամենը երկու հանդիպում, մեկը՝ Անգլիայի գավաթում, մեկը՝ Լիգայի գավաթում։ Իսկ այժմ «քաղաքայինները», որպես Ռոմեոյի նախկին ակումբ, կստանան «Սաութհեմպտոնի» և «Չելսիի» կողմից համաձայնեցված 53 միլիոն ֆունտ ստերլինգ երաշխավորվածվ գումարի 20 տոկոսը (10,6 միլիոն ֆունտ):
«Ես իսկապես ոգևորված եմ «Չելսիին» միանալու և այս հետաքրքիր նախագծի մի մասը դառնալու համար: Սա հիանալի ֆուտբոլային ակումբ է, որն ունի մեծ պատմություն, և ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ սկսելու: Չեմ կարողանում սպասել, թե երբ եմ ծանոթանալու իմ բոլոր թիմակիցներին, որպեսզի կառուցենք քիմիա՝ մեծ հաջողությունների հասնելու համար», – ասել է Լավիան։