Լոնդոնյան «Չելսին» և խարկովյան «Մետալիստն» արդեն պայմանավորվել են բրազիլացի ֆուտբոլիստ Թայսոնի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը:
Ավելի վաղ Թայսոնը հայտարարել էր, որ սկսել է բանակցությունները «Չելսիի» հետ, իսկ այժմ արդեն կողմերը համաձայնեցրել են հետագա համագործակցության պայմանները:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, անգլիական մեկ այլ ակումբ, որի անունը դեռ չի նշվում, մտել է պայքարի մեջ Թայսոնին ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, կասկած չկա, որ բրազիլացի ֆուտբոլիստը շուտով կհամալրի «արիստոկրատների» շարքերը: