Անխելո Էնրիկեսը մտադիր է հիացնել Սէր Ալեքս Ֆերգյուսոնին իր խաղով «Ուիգանում», որպեսզի ամռանը վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ» և դառնա հիմնական կազմի ֆուտբոլիստ:
-Ես անհամբերությամբ եմ սպասում իմ «Ուիգան» գնալուն: Հուսամ` Թոմ Քլևերլիի պես կդառնամ թիմի համար կարևոր խաղացող: Քլևերլին նույնպես վարձակալությամբ հանդես է եկել «Ուիգանում»:
Իմ գործն է խփել գոլեր թիմի համար և երկրպագուներին ուրախացնել,- նշել է Էնրիկեսը:
Հիշեցնենք, որ Չիլիի ազգային հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստը «Ուիգանում» կանցկացնի ընթացիկ մրցաշրջանի մնացած մասը: