ESPN-ի ղեկավարությունը խիստ նկատողություն է արել իր մեկնաբան Ջոն Չեմպիոնին, որն ուղիղ եթերով «խարդախ» է անվանել Լուիս Սուարեսին: Մեկնաբանը նման արտահայտություն է արել Անգլիայի գավաթի «Մենսֆիլդ»-«Լիվերպուլ» խաղի ժամանակ:
Ինչպես հայտնի է, հենց Սուարեսի գոլը հաղթանակ բերեց «մերսիսայդցիներին» (1:2) և ապահովեց հաջորդ փուլի ուղեգիր:
ESPN-ի մեկնաբանը, դիտելով գոլի կրկնությունը, կարծիք էր հայտնել, որ Լուիսը ձեռքով է խաղացել: Ջոնը խոսել էր ոչ միայն պարզապես ձեռքով խաղի մասին, այլև ուրուգվայցու դիտավորյալ ձեռքով խաղն էր արձանագրել:
ESPN-ի աչքից չէր վրիպել այդ մեկնաբանությունը և խիստ նկատողություն էր արել մեկնաբանին: