«Սուոնսիի» դարպասապահ Միխել Վորմը հայտարարել է, որ Լիգայի գավաթի կիսաեզրափակչում պայքարելու են «Չելսիի» դեմ:
Չերքշաբթի օրը Միքայել Լաուդրուպի ֆուտբոլիստները կմեկնեն «Սթեմֆորդ Բրիջ», որից հետո հունվարի 23-ին թիմերը կանցկացնեն պատասխան հանդիպումը Ուելսում:
Վորմը խոստովանել է, որ հաջողության հասնելու մեջ իրենց ոգեշնչում է «Քուինս Պարկ Ռեյնջերսը», որն անցած շաբաթ հաղթեց ազնվականներին (0:1):
-Անցած շաբաթվա «ՔՊՌ»-ի հաղթանակը կարող է մեզ ոգևորել: Երբ «Չելսին» հաղթեց «Աստոն Վիլլային» 8:0 հաշվով, բոլորը հենց սկզբից կանխատեսում էին «ՔՊՌ»-ի պարտությունը: Մինչդեռ նրանք եկան և հաղթեցին:
Այստեղ յուրաքանչյուր ակումբ պայքարում է: Հենց այդ պատճառով էլ սիրում եմ անգլիական ֆուտբոլը: Եվ «Չելսին» չգիտի ինչ սպասել մեզանից: Մենք պետք է վստահենք ինքներս մեզ և գնանք մինչև վերջ,- ասել է Վորմը: Sky Sports