«Մանկունյացիների» հարձակվող Ռոբին վան Պերսին երջանիկ է իր նոր ակումբում:
-Ես բավականին արագ եմ հարմարվել նոր ակումբում: Այժմ արդեն կարող եմ ասել, որ ինձ համար աննկարագրելի զգացողություն է գտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»: Կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի երկրպագուներին իրենց մեծ աջակցության համար: SoccerStats
Հիշեցնենք, որ վան Պերսին 16 գոլով գլխավորում է Պրեմիեր Լիգայի ռմբարկուների ցուցակը: