Հաջորդ մրցաշրջանից Պրեմիեր լիգայում կարող է գործել խաղից դուրս վիճակը արձանագրող կիսաավտոմատ համակարգ (SOAT):
SOAT տեխնոլոգիան ապացուցեց իր որակը Քաթարում կայացած աշխարհի առաջնության և նախորդ մրցաշրջանի Կոնֆերանս լիգայի եզրափակիչներում: Այն օգտագործվում է նաև Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում:
Պրեմիեր լիգայի ակումբները հունիսին դեմ քվեարկեցին SOAT-ի կիրառմանը, սակայն այս մրցաշրջանում VAR-ի նկատմամբ մեծ քննադատությունը կարող է ստիպել նրանց փոխել իրենց դիրքորոշումը:
SOAT-ն օգտագործում է արհեստական ինտելեկտ՝ խաղացողների վերջույթներին հետևելու համար, իսկ խաղից դուրս վիճակի դեպքում VAR-ն այդ մասին ազդանշան է ստանում գրեթե անմիջապես:
Սա կարող է լինել VAR-ի բարելավման մի քանի նորամուծություններից մեկը, հայտնում է The Telegraph-ը։ Առաջարկվում է նաև ստեղծել դաշտում գործող և VAR-ի համար պատասխանատու մրցավարական զույգեր, որոնք կսպասարկեն հանդիպումները բացառապես իրար հետ։