Դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը կպաշտպանի «Արսենալի» դարպասները «Բրենթֆորդի» դեմ հանդիպման ժամանակ:
Սեպտեմբերին կայացած միջազգային ընդմիջումից հետո «Արսենալի» մեկնարկային կազմում հայտնվել է միայն Դավիդ Ռայան:
Այնուամենայնիվ, Ռայային, ով դարձել է «Արսենալի» հիմնական դարպասապահը, ակումբը վարձակալել է հենց «Բրենթֆորդից», և վարձակալության պայմանագիրը թույլ չի տալիս Դավիդին խաղալ Պրեմիեր լիգայում իր հիմնական ակումբի դեմ, հայտնում է Sky Sports-ը։
Այսպիսով, հենց Ռեմսդեյլն է պաշտպանելու «Արսենալի» դարպասները «Բրենթֆորդի» դեմ խաղում, իսկ շաբաթ օրը պահեստային դարպասապահի դերը, հավանաբար, կկատարի 21 ամյա էստոնացի՝ Կարլ Հեյնը։
Հավելենք, որ Ռեմսդեյլի վերջին հանդիպումը՝ ԱՊԼ֊ի շրջանակներում, եղել է սեպտեմբերի 3-ին «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակը։ Դրանից հետո Աարոնը միայն երկու անգամ է դուրս եկել խաղադաշտ, բայց Լիգայի գավաթում: