• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» տարվեց, բայց Բենիտեսը գոհ է

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ եթե «Չելսին» խաղա այնպես, ինչպես երեկ խաղաց, ապա 10-ից 9-ում հաջողության կհասնի:

Լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում` «Սուոնսի»-«Չելսի» հանդիպմանը «ազնվականները» տարվեցին 0:2 հաշվով: Չնայած այս ամենին` Բենիտեսը գոհ է իր թիմի ցուցադրած ֆուտբոլից:

-Եթե հաշվի առնենք միայն հաշիվը, ապա պետք է մտածել, որ մենք շատ վատ խաղացինք: Բայց վերլուծելով խաղը` ամեն ինչ այլ է:

Մենք շատ պահեր ունեցանք և նույնիսկ առաջին խաղակեսում կարող էինք երկու-երեք գնդակ խփել: Մենք անընդհատ հարձակվում էինք, բայց երկու սխալ գործեցինք և պարտվեցինք:

Պետք է ավելի լուրջ մոտենանք գոլային պահերին, բայց այնուամենայնիվ, ես գոհ եմ մեր խաղից: Եթե մենք խաղայինք այս նույն ֆուտբոլը 10 անգամ, ապա 9-ում կհաղթեինք,- նշել է Բենիտեսը: The Guardian